Սիրելի երևանցիներ, ավագանու հարգելի անդամներ, ես իրապես շատ ցավում եմ, որ մենք նման միջադեպեր ունեցանք։
Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու անդամներ Անի Խաչատրյանի ու Սոնա Աղեկյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Ինձ մեղավոր եմ համարում դրանում, որովհետև չեմ կարողացել դա կանխել որպես նիստը վարող։ Ներողություն եմ խնդրում ձեզանից ու երևանցիներից նույնպես»,- ասաց Ավինյանը։
Վերջինս հայտարարեց, որ նիստը տեղափոխվում է վաղը, ժամը 10․00։