ՈՒՂԻՂ. Պայթյուն ԵՊՀ–ի մասնաշենքերից մեկում. կա 1 զոհ եւ վիրավորներ
Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախնական տվյալներով` երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նախնական վարկածով՝ հոսանքի տատանումից է եղել հրդեհը, Aysor.am-ին հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
«Այժմ հրդեհը մարված է, փրկարար ծառայություններն էլ համապատասխան գործողություններ են իրականացնում։
Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՊՀ-ում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։