Երեկ` նոյեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել 2022 թվականից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող՝ Երևանի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Ավետիսյանի թաքնվելու վայրի մասին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում ոստիկանները ենթադրյալ կասկածյալի թաքնվելու վայրում դարանակալումներ են իրականացնում, ու պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին:
Առինջ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվում է Վ. Ավետիսյանը և տեղափոխվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: