Մեր Գաբին մեկնեց Բարսելոնա. նա վճռական է քաղցկեղի դեմ անհավասար պայքարում. Մարտիրոսյան

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամեր առաջ մեր Գաբին մեկնեց Բարսելոնա:
Ինչպես տեսնում եք՝ հրաշք աղջնակի տրամադրությունը լավ ա: Ասեմ, որ Գաբին շատ վճռական ա տրամադրված քաղցկեղի դեմ անհավասար պայքարում:

Հազարավոր մարդկանց օգնությամբ ևս մեկ փոքրիկ հնարավորություն ստացավ ապրելու, շատ շնորհակալ ենք բոլորիդ»։

Կիսվել սոց. ցանցերում `
AzatNews