Տվյալ պարագայում ճտերը կհաշվենք դեկտեմբերի 24-ին: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով կապիտալ ծախսերի կատարմանը:
Նա հայտնեց, որ նախատեսել են զինվորական հագուստի փոփոխություն, որը նաև բովանդակային փոփոխություն է: Նա նշեց, որ, իր կարծիքով, զինվորականի հագուստը պետք է լինի որակապես շատ բարձր, հարմարավետ։