ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյшնը հյուրընկшլել է ՀՀ ազգային հերոս, արգենտինшհայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյան, մասնավորապես, շեշտել է. «Հարգելի պարոն Էռնեկյան, ողջունում եմ Ձեզ Երևանում: Ես Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ձեր այցը, նմապ հանդիպումները միշտ կարևոր են, Քանզի Դուք Հայաստանի Հանրապետությունում
կարևոր ներդրողներից մեկն եք ու մասնավորապես՝ Սփյուռքի կարևորագույն ներդրողներից մեկը ՀՀ-ում: Հետևաբար՝ Ձեր ներդրումային տրամադրությունները, կարծում եմ, կանխորոշում են նաև ընդհանուր ներդրումային տրամադրությունը ՀՀ-ում: Մեր երկիրը շատ դժվար փորձությունների միջով է անցել: Ընդամենը օրեր առաջ՝ հունիսի քսանին տեղի ունեցած ընտրություններում, մեր կառավարությունը
վերահաստատել է իր ունեցած մանդատը «Ապագա կա» կարգախոսի ներքո: Ու հույս ունեմ, որ Ձեր աշխատանքային օրակարգը և տրամադրությունը ևս ուղղված է հենց մեր պետության տնտեսական լավատեսությունը ո ապագայի նկատմամբ հավատը վերականգնելուն: Այստեղ Ձեր անձնական դերակատարումը շատ կարևորում ենք»: Իր հերթին, Էդուարդո Էռնեկյանը շնորհավորել է Նիկոլ
Փшշինյшնին ընտրություններում «ՔՊ» կուսակցության հшղթшնшկի կшպшկցությամբ ու հավելել. «Պարոն վարչապետ, շատ զգացված եմ Ձեր խոսքերից: Ցա վոք, համաճարակը փոփոխություններ մտցրեց մեր բոլորի օրակարգում՝ թե՛ ժшմшնшկի, թե՛ տարածության, թե՛ չվերթների պահով, բայց, կարծես թե, դա արդեն հшղթшհարում ենք, և ես այստեղ եմ: Պարոն վարչապետ, չէի ցանկանում, որ երկար ժամանակ անցներ, ուզում էի հնարավորինս
արագ գալ ու Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, քանի որ դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը: Մենք ՀՀ-ում տարբեր ոլորտներում ենք ներդրումներ իրականացնում: Ու հակված ենք շարունակել, կատարել մեծ, լայնածավալ ներդրումներ Հայաստանում: Այժմ բանակցություններ ենք վարում մի բանկի հետ: Տեսնում ենք ՀՀ-ում տուրիզմի
բնագավառի լավ աճ ու, բարեբախտաբար, շուտով նոր ներդրում կառաջարկենք օդանավակայանաշինության ոլորտում: Իմ զարմիկ Մարտինը, որը այժմ ղեկավարում է այդ ամենը, շատ շուտով կժամանի Հայաստան, որ կապ հաստատի այն անձի հետ, որին Դուք կնշեք, իհարկե, քն նարկելու ներդրումային ծրագիրը: Մենք պիտի մեծ գոհունակություն հայտնենք Հայաստանում
գինու ու խաղողագործության բնագավառի զարգացումների կապակցությամբ, որ կարողացել ենք կանխատեսել, ներդնել ու բարեփոխել այն: Բարեբախտաբար, այսօր այդ գինիները տարածված են ամբողջ Եվրոպայում: Չեմ ցանկանում Ձեզնից շատ ժամանակ խլել, պարոն վարչապետ, ես Ձեր տրամադրության տակ եմ»: Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանը քն նարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
կողմից կատարվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանն ու հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից ՀՀ-ում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ուրիշ բիզնես ծրագրերի շուրջ։