Starnews-ը Սաթենիկ Հազարյանին անդրադառնալու առիթներ ունեցել է: Մենք ներկայացրել էինք, թե ինչ անձնական ողբերգություն էր ունեցել դերասանուհին անցյալում:
Սաթենիկը հարցազրույցների մեկում էր նշել, որ նախկին ամուսինը գնացել էր ուրիշ կնոջ մոտ, իսկ իրեն դրա մասին տեղեկացրել միայն ՍՄՍ-ով:
«Ամուսնացած էի, ունեի առաջնեկիս, երբ պարզվեց՝ ամուսինս ուրիշ կնոջով է տարվել: Այդ բարդ փուլում իմացա, որ սպասում եմ երկրորդ երեխայիս` չքնաղ Լյուսիին: Ունեի երկու տարբերակ` չմայրանալ երկրոդ անգամ կամ զգալ մայրական բերկրանքը երկրորդ անգամ: Իհարկե, ես ընտրեցի երկրորդ տարբերակը: Ամուսնուցս ստացա մինչեւ այսօր վերջին SMS-հաղորդագրությունը․ «Այլեւս քեզ մոտ չեմ վերադառնալու»: Երեւի կհարցնեք` ի՞նչ արեցի. ուշագնաց եղա: Մայրս, երբ կյանքից հեռացավ, ես դեռ 9 տարեկան էի. այնքան ցավ եմ ապրել եւ միշտ մտածում էի, որ կյանքում երեխաներս միայնակ չլինեն իմ կողմից, բայց պարզվեց՝ երեխայիս հայրը առ այսօր ցանկություն չունի տեսնելու լուսե Լյուսիին,-նշել էր Սաթենիկը
Ինչևէ, ինչպես ասում են՝ կյանքը շարունակվում է, իսկ Սաթենիկը վայելում է այն: Այս շրջանում դերասանուհին իր հանգիստն է անցկացնում Եգիպտոսում:
Առաջարկում ենք գնահատել Սաթենիկ Հազարյանի լողազգեստով ամենահամարձակ ու սեքսուալ լուսանկարները 5-յակը: