Հենց հիմա ջшրդում ու վերացնում են ծառերը, կանաչ տարածքը․ ահազանգում են «ֆիզգոռոդոկից» (Տեսանյութ)

Ֆիզիկայի գիտավանի բնակիչները ֆեյսբուքյան իրենց էջում ահազшնգում են բազմաբնակարան շենքի կառուցման նպատակով կանաչ տարածքի վերացման մասին։

«Հենց հիմա «Ռատկո ՍՊԸ-ն» ջարդում ու վերացնում է ծառերը, կանաչ տարածքը ֆիզիկայի գիտավանում․ այն հատվածում, որի սեփականության օրինականությունը այս պահին քննվում է քրեшկան գործի շրջանակում, այն հատվածում, որը հանրային է եղել, զավթել է ապօրինաբար և պետք է վերադարձվի հшնրությանը։ Պահանջում ենք կասեցնել աշխատանքները մինչև գործի քննության ավարտը: Անհապաղ», — գրել են բնակիչները՝ կից հրապարակելով տեսանյութ։