Արմեն Չարչյանի առnղջական վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ մեր իրականությունում կատարվող դաժան վրեժխնդրության դիմաց չեն կանգնել և նրան տեղափոխել են բժշկական կենտրոն, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանը։
«Պարոն Չարչյանը շատ վատ է», — ասաց Վահե Հակոբյանը։
Լրագրողի հարցին, թե բժիշկներին հարցրել են արդյոք Չարչյանի առողջական վիճակի մասին, Հակոբյանը պատասխանեց, թե Չարչյանի մոտ բացի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից՝ բժիշկ չի եղել։
«Նրանք, ի դեպ, մեծ թվով են», — ասաց Հակոբյանը՝ ավելացնելով, որ Արմեն Չարչյանի տրամադրությունը լավ է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր այցելել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում գտնվող Արմեն Չարչյանին։