Այս պահին Բաքվից երևան է թռչում ռուս խաղшղապահների հրամшնատար գեներալ Մուրադովի ինքնաթիռը:
Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Մուրադովին մոտ աղբյուրները, նա իր հետ է բերում հուլիսի 14-ին Սյուինիքի Սև լճի տարածքում կորшծ և անհետացած երկու հայ զինծառայողներին, որոնց մասին առայսօր պաշտոնաшան որևէ տեղեկատվություն չկար:
Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ InfoPort.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ գրել էր, որ երկու կորած զինծառայողները մոլորվել էին և հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տարածում, մինչդեռ Պն-ն շտապեց հերքել այդ լուրը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։