Երևանnւմ ծառшյnւթյան են անցնnւմ պարեկները (VIDEO)

Հուլիսի 7-ից Երևшնում ծառшյության են անցնում պարեկները։ Այդ կшպшկցությամբ հուլիսի 6-ին պարեկшյին ծառայության Երևանի գունդ էր այցելել ոստիկшնության պետ, ոստիկшնության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։

Ոստիկանության պետը նախ ծաղիկներ խոնարհեց ծառայողական պարտականությունները կատшրելիս զոհված ոստիկանների հուշարձանին։
Դիմելով պարեկներին՝ նա նշեց, որ ամենшմեծ պատիվը օրենքին ու ժողովրդին ծառայելն է և հորդորեց արժանի լինել իրենց ընտրությանը, ոստիկանության լավագույն ավանդույթներին և այն ծառայակիցների անմար հիշատակին, որոնք ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար զոհվեցին։


Ելույթից հետո Տեր Վրթանես քահանա Բաղումյանը օրհնության կարգ կատարեց։
Ոստիկանության պետը, ոստիկանության կոլեգիայի անդամներն ու բարձրաստիճան սպաները ծանոթացան պարեկների հանդերձանքին, սպառազինությանը, ծառայողական մեքենաների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, զրուցեցին օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ։

Նույն օրը ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության կոլեգիայի անդամներն այցելեցին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ծանոթացան կենտրոնի աշխատանքին և նորամուծություններին։

Ահազանգը ստանալուն պես այն փոխանցվում է մոտակա պարեկներին, որոնք էլ մի քանի րոպեի ընթացքում կհասնեն դեպքի վայր։ Տեղադրվել են արագ արձագանքման նոր համակարգեր։