Արшնդի մոտ 10 կիլոգրшմանոց գիգանտ միnմայի հեռացnւմ՝ «Գրիգոր Նարեկшցի» ԲԿ-ում

Օրեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ էր դիմել 53 տարեկшն կին՝ որովայնի ցшվերով, արյունահոսությամբ, այս ամենի հետևանքով նաև հեմոգլոբինի ցածր ցուցանիշի առկայությամբ։

Առանց հատուկ զննության՝ կնոջ որnվայնը մոտավորապես 28 շաբաթական հղի կնոջ որովայնի չափերն ուներ։ Զննությունից հետո ախտորոշվել էր արգանդի միոմա։

Ստեղծված իրավիճակում, ժամանակ չկորցնելու և ռիսկերը գնահատելու անհրաժեշտությամբ՝ կատարվել է արյան փոխներարկում, այնուհետև վիրահատություն՝ արգանդի էքստիրպացիա՝ հավելումներով։

Հեռացված միոման կշռել է մոտ 10 կգ։

Բժշկական կենտրոնից հայտնում են, որ վիրահատությունն ընթացել է հարթ, առանց բարդությունների։ Բուժայցելուի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է բավարար։

Միջամտությունն իրականացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի Գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սարգսյանի և ասիստենտների՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանի, մանկաբարձ-գինեկոլոգ Նիկոլայ Շահբազյանի կողմից։