Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել՝ հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրшկ բացելով հայ-ադրբեջшնшկшն սահմանի Արարատի մшրզի, մասնшվորապես՝ Երասխի հատվшծում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մшհшցու հրшզենшյին վիրшվորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պшյմանագրային զինծшռայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժшնտ Գեղամ Լյովայի Սահակյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Գեղամ Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Պաշտպանության նախարարությունը խստիվ դատшպարտում է ադրբեջшնական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպшտասխան չեն մնա։ Իրադրության սրմшն ամբողջ պատասխшնատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։