Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ստեփանակերտում ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հшնդիպել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության երեք ներկայացուցչի։ Այդ մшսին հայտնում է Արցախում գտնվող MediaHub.am-ի թղթակիցը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախին վերաբերող օրակարգային հարցեր։ Արթուր Վանեցյանն ընդգծել է, որ միշտ կանգնելու է արցախցի եղբայրների կողքին։
«Ամեն ինչ պետք է անենք Արցախի օկուպացված տարածքները դեօկուպացնելու համար»,- շեշտել է Արթուր Վանեցյանը։
Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնին նվիրված հատուկ նիստը, որին մասնակցում են նաև Հայաստանի խորհրդարանի երեք խմբակցությունների ներկայացուցիչները։
«Արդարություն» կուսակցությունը բոյկոտել էր և չէր մասնակցել հանդիպմանը՝ նշելով, որ իշխանությունը զրկել է իրենց հպարտության ու ապրեցնող տոնից։