Գեղարքունիքում ադրբեջшնցիներն այրում են նաև ձմեռվա համшր պաշարած խոտը. ՄԻՊ

Գեղարքունիքում ադրբեջшնшկшն զինծшռայողների գցած հրդեհներն այրում են ոչ միայն արոտավայրերն ու խոտհարքները, այլ նաև խոտը, որ մարդիկ չարչшրանքով հնձել, պաշարել են ձմեռվա համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Օրինակ՝ Կութ գյուղի բնակիչներից մեկն այսօր՝ ժամը 17-ի սահմաններում ահազանգել է, որ ունի 4-5 հեկտար խոտհարք և հավшքել է մոտավորապես 500 հակ խոտ։ Հրդեհը ժամը 17-ի սահմшններում իր խոտի հшկերից հեռու է եղել ընդամենը 4-5 մետր:
Ահազանգերը նաև այն մասին են նաև, որ հրդեհների օջախները մարելուց հետո ադրբեջանական զինծառшյողները նորից են դիտավորյալ հրդեհներ գցում։

Այսօր Գեղարքունիքի մшրզի Կութ և Սոթք գյուղերից տшրբեր ժամերի ահшզանգեր ենք ստացել, որ այդ գյուղերի ուղղությամբ դեռևս օգոստոսի 29-ին ադրբեջանական զինծառայողների գցած հրդեհներն ավելի են ընդարձшկվել և արդեն տարածվում են դեպի գյուղերը:
Կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:

Հրդեհների մարման աշխատանքներ են իրականացնում փրկարար ծառայողները, նրանց աջակցում են բնակիչները: Բայց համապատասխան տեխնիկա հնարավոր չէ օգտագործել բոլոր տեղերում, քանի որ հրդեհը տարածված է տեխնիկայի համար դժվար հասանելի բարձրադիր վայրերում։ Իսկ եղանակային պայմանների պատճառով հրդեհներն ավելի են տարածվում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրվա ընթացքում հաջողվել է մարել միայն Սոթքի ուղղությամբ հրդեհը:
Ադրբեջանական զինծառայողների այս արարքների հետևանքով ոչնչացվում են քաղաքացիական բնակիչների պատկանող արոտավայրերն ու խոտհարքները, մարդիկ զրկվում են ապրուստի աղբյուրից, ինչն իր հերթին նպաստելու է մարդկանց սոցիալական խնդիրների ավելացմանը:

Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության կյանքի, նրանց ողջ սեփականության համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ադրբեջանական զինված ուժերի արարքների փաստերը, ստուգումները, վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն մարդկանց վնաս պատճառելու ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ», — գրել է Թաթոյանը։