Այսօր Positive-ը կպատմի «Կնոջ երջшնկություն» ծաղկի մասին։ Ոմանք նրան գերբնական հատկություններ են վերագրում, որոնք կարող են կյանքը դեպի լավը փոխել, իսկ մյուսները զգուշացնում են այն տանը աճեցնելուց։
Ծաղկի լատինական անվանումը սպшտիֆիլում է, որը միշտ մեծ պահանջարկ ու սեր է վայելել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում։ Ասում են, որ այն կնոջ իսկական երջանկություն է բերում, ինչի մասին վկայում է նաև նրա ժողովրդшկան անվանում։
Չամուսնացած կանանց այս ծաղիկը հմայք և բոլոր այն հատկություններն է պարգևում, որոնք նա իր մեջ պետք է զարգացնի հակառակ սեռին դուր գшլու համար։ Այն հոգ է տանում ոչ միայն իր տիրուհու գեղեցկության մասին, այլև նրա առողջության պահպանման համար։
Եթե հավատանք նախանշաններին, ապա Կնոջ երջանկություն ծաղիկն օգնում է իր տիրուհուն գտնել իր սրտի ասպետին և ընտանիք կազմել։ Եթե երկար ժամանակ է ինչ չեք կարողանում ընտանիք կազմել, անպայման տանը խնամեք այս ծաղիկը։
Ասում են նաև, որ սպատիֆալումն օգնում է հղիանալ, հեշտությամբ տանել հղիությունն ու ծննդաբերությունը։ Շատերը այս ծաղիկը նմանեցնում են հղի կնոջ կազմվածքին։ Սակայն կծաղկի այն միայն մի դեպքում, եթե նրան ճիշտ խնամեք։ Միայն այդ դեպքում նա կարող է երջանկություն բերել։
Այս ծաղիկը նաև պահպանում է ընտանիքը վեճերից և կռիվների։ Այն հեռու է վանում անպատճառ խանդը և ամրապնդում է զույգի հարաբերությունները։ Եթե այս ծաղիկը դնեք ննջարանում մահճակալի մոտ, ապա ձեր ամուսինը ձեզ երբեք չի թողնի, իսկ ձեր հարաբերությունները գնալով ավելի կամրանան և կջերմանան։
Սպատիֆիլումը ձեր օջախին փոխըմբռնում կպարգևի ընտանիքի բոլոր անդամների միջև և հեռու կպահի նեգատիվի բոլոր դրսևորումներից։ Սրա օգնությամբ հեշտությամբ կհասնեք այն ամենին, ինչ պետք է կնոջը երջանիկ լինելու համար։