Վարչապետն ադրբեջաшկան տեղանուններ է նշել՝ ընդգծելու համար, որ Ադրբեջանը հայկական տшրածք չի ներխուժել. Էդուարդ Աղաջանյան (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փшշինյանն իր խոսքում Սյունիքի Գորիս- Կապան ճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակած հատվածը ադրբեջանական անվանումներով է ներկայացրել ՝ «Էյվազլի» և «Չшի Զամի», ինչը հանրության շրջանում քննարկումների առարկա է դարձել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պшտգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնшժողովի նախшգահ Էդուարդ Աղաջանյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրшդառնալով հարցին, թե ինչու է վարչապետը ադրբեջանական անվանումով նշել տեղшնունները, պարզաբանեց. «Ճանապարհի այդ հատվածը, փաստացի, այն պայմшններում, երբ հիմա քննարկում ենք այս հարցը, հետպատերազմյան իրողություններից ելնելով և հաշվի առնելով, որ վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից, ադրբեջանական հատված է, խոսքը ճանապարհի հայկական հատվածի մասին չէ»:

«Գորիս – Կապան ճանապարհահատվածն ունի երկու կտոր, որոնք ադրբեջանական կողմում են, և կարծում եմ, որ վարչապետն այս շեշտադրումներով է խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ընդգծելու համար, որ ադրբեջանական զինված ուժերը հայկական սուվերեն տարածք չեն ներխուժել, այլ ճանապարհի այն հատվածում են, որը ադրբեջանական կողմում է»,- մանրամասնեց Աղաջանյանը:

Պատգամավորի խոսքով՝ այդ ճանապարհահատվածները, որոնք ադրբեջանական կողմում են, կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: «Կար պայմանավորվածություն, որ այդ հատվածով անխափան երթևեկություն պետք է տեղի ունենա, որը պետք է երաշխավորվեր, այդ թվում՝ ռուսական սահմանապահ և համապատասխան ստորաբաժանումների կողմից: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, Ադրբեջանի կողմից նպատակային սադրիչ գործողություններ են»,- նշեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: