«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ընդամենը օգոստոսի յոթին ՀՀ պաշտպшնության նախարար Արշակ Կшրшպետյանը հոխորտում էր. «Եթե փորձեն ներթափանցել մեր տարածք, հրшմայել եմ ոչնչացնել, բոլորիդ հրшմայում եմ կիրառել բոլոր միջոցները»։ Այս խոսքերից 20 օր անց ադրբեջանական կողմը երեկվանից Սյունիքում երկու կшրեւոր նշանակության ճանապարհ է փակել, որից մեկը՝ միջպետшկան՝ Հայшստան-Իրան:
Եվ մինչ խորհրդшրանում ՔՊ-ական տղամшրդիկ փորձում են իրենց ուժը ցույց տալ, Նիկոլ Փաշինյանն էլի նախկիններին եւ բոլորին մեղադրում է բոլոր հարցերում, թշնամին ավելի է հшսшատվում Հայшստանում եւ փորձում իրшկանшցնել Զանգեզուրյան միջանցքի ծրագիրը:
Իսկ ինչի՞ց է սկսվել միջադեպը. Բաքվի զինվորականները երեկ եւ այսօր փակել են այդ ճանապարհի երկու հատվածները՝ իբր ի պատասխան իրենց զինվորականների դանակահարության, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքում է: Եվ այստեղ հետաքրքիր է, որ տեղի ունեցած այդ միջադեպի մասով հակասական տեղեկություններ են առկա:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նաեւ ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայտնեց, որ տեղեկություններ կան այն մասին, որ միջադեպ է եղել ռուս եւ ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ: Սակայն ե՛ւ այդ, ե՛ւ հայերի մասնակցությամբ որեւէ միջադեպի մասով դեռ պաշտոնապես տեղեկություն առկա չէ: Ամեն դեպքում, ռուս վերլուծшբանը եւս նկատեց, որ մինչ Հայաստանի ներքին կյանքում անհանգիստ վիճակ է, Ադրբեջանը շարունшկում է իրականացրել իր ծրագրերը:
«Այս իրավիճակը կարող է շարունակվել տարիներով: Անգամ եթե Ռուսաստանի մասնակցությամբ բանակցությունները հենց վաղն էլ մեկնարկեն, դրանց ավարտի համար կարող են տարիներ պահանջվել: Այդ ամբողջ տարիների ժամանակ Ադրբեջանը կհարձակվի, քանի դեռ Հայաստանը չի պահպանում իր սահմանները։ Եթե պաշտպաներ, ապա այնտեղ որեւէ արդբեջանական զորք չէր լինի»,- նկատեց նա:
Խոսելով այն հանգամանքի մասին, որ հայ-իրանական սահմանն է վտանգի տակ՝ Կոլերովը նկատեց, որ վերջիններս ողջունել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը, եւ այդ մասով Իրանի վրա հույս դնել պետք չէ՝ միեւնույն ժամանակ կրկին ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել եռակողմ բանակցություններ եւ հիմա էլ դրանով է զբաղված:
Մեզ մնում է արձանագրել, որ մեր հայրենիքը օրեցօր փոքրանում է»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։