Հրապարակվել է Վարդան Ղուկասյանի և Տիգրան Արզաքանցյանի նամակագրությունը, որտեղ «Դոգը» սպառնում է նրան (լուսանկարներ)

Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ ՔԿ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ՝ հայտնելով, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին կլանավորելու որոշում է կայացվել, քայլեր են ձեռնարկվել նրան ԱՄՆ-ից ՀՀ փոխանցելու ուղղությամբ:

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գործն առնչվում է «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից խաբեությամբ ավելի քան 110 հազար դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նա մեկ այլ անձի՝ ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս 60 հազարից — 100 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։

ՔԿ-ն հրապարակել է նաև Ղուկասյանի և Արզաքանցյանի նամակագրության հատվածները, որոնցում, ի դեպ, շրջանառվում է Ցուցուլյան ազգանունը՝ ամենայն հավանականությամբ նկատի առնելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին:

«Ալիկ տերերիդ ասում ես Ցուցուլյանին տալիս են ինձ ու դիվանագիտական պասպորտ եք ստանում»,- ասվում է նամակագրության մեջ:

Նամակագրությունը ներկայացնում ենք ստորև.