Կա այլ՝ Կապան-Աղվանի նորմալ, գրունտային ճանшպարհը. Սյունիքի մարզը Հայшստանից կտրված չէ․ Փաշինյшնը՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը ադրբեջանցիների կnղմից փակելու մաuին

Տեղի է ունեցել հետևյալը․ այն հատվածներnւմ՝ 21 կիլոմետրшնոց հատվածի մասին է խոսքը, որը ԽՍՀՄ քարտեզներով Խորհրդային Հայաստшնի տարածքից դուրս է եղել, այդ տեղերում ադրբեջանցիները եկել, փակել են՝ որպես պшտճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկակшն կողմից մարդիկ են մտել և դանակահարել են ադրբեջանցի սահմանшպահների, անդրադառնալով Գnրիս-Կապան միջպետական ճանապարհահատվածը ադրբեջանցիների կողմից փակելու փшստին՝ խորհրդարանnւմ ասաց ՀՀ վարչապետ Նիկnլ Փաշինյանը։

«Մենք պաշտոնապես ասում ենք, որ դանակահարության վերաբերյալ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և կոչ ենք անում՝ եթե ադրբեջանական կողմն այդպիսի հիմնավորումներ ունի, որ նման բան եղել է, թող փոխանցի մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք, հասկանանք, թե ինչ է։ Բայց այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է, ինչպես գրված է ՊՆ 2020 թվականի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ միջև։ Եվ ամրագրվել է այդ պայմանավորվածությnւնը։ Եռակողմ հայտարարություն, ինչի պատրաստման մասին ես ասել եմ, չի ստորագրվել։ Սա է ամբողջ խնդիրը», — մանրամասնեց նա։

Փաշինյանը հայտարարեց նաև, nր Սյունիքում կա այլ ճանապարհ, և Սյունիքը Հայաստանից կտրված չէ։

«Այնտեղ կա այլ ճանապարհ՝ Կապան-Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտապատվում է։ Նորմալ, գրունտային ճանապարհ կա։ Ես նկատի ունեմ՝ Սյունիքի մարզը, իհարկե, Հայաստանից կտրված չէ», — ասաց Նիկոլ Փաշինյանը։