«Թուրքիան քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանն օգտվի այս շանսից». Էրդողան
Հարավային Կովկասում երկարատև խաղաղության համար պայմաններ են ստեղծվել։ Այս մասին օգոստոսի 25–ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիթլիսի արևելյան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Էրդողանի խոսքով ՝ այդ պայմանները ստեղծվել են «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո»։
«Եթե Հայաստանը օգտվի այս շանսից, ապա մենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք», — ասել է Թուրքիայի նախագահը:
Նշենք, որ Թուրքիան բացահայտ աջակցել և զգալի օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին Արցախում` 44-օրյա պատերազմի գործողությունների ժամանակ։