ԱԺ-ն ընդունեց ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը։
Կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային։
Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հավելեց, որ ԱԺ երկրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։