«Հրապարակ». Ընտրությունների ռազբորկաները շարունակվում են

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած ընտրություններից «կտրվելուց» հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործերն աջ են գնում, նա հարթել է հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ, վերջերս երկժամանոց հանդիպում էր ունեցել, սակայն չի կարողանում մարսել հետընտրական «մանթրաշը» եւ շարունակում է հաշվեհարդարը բոլոր նրանց հետ, որոնց համարում է պարտության մեղավոր։

Մենք տեղեկացանք, որ օրերս Ծառուկյանի որդին տհաճ զրույց է ունեցել ԲՀԿ նախկին պատգամավորներից մեկի հետ եւ «ատչոտ» պահանջել, թե ինչու է աշխատել ոչ թե ԲՀԿ-ի, այլ՝ Քոչարյանի համար։ Նշենք, որ այդ պատգամավորն ընդգրկված չէր ԲՀԿ ցուցակում»։

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։