«Այո՛, սեղանին կա փաստաթուղթ». Փաշինյանն ասաց, թե ինչ է քննարկվում Վաշինգտոնում

Վաշինգտոնում քննարկվում է ճիշտ այն, ինչը որ ես այս ամբիոնից ներկայացրել եմ, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, սեղանին կա փաստաթուղթ, և դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ» , — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե բանակցող խմբին ինչ է հանձնարարել․

«Ասել եմ՝ հիշեք, այն թուղթը, որը բանակցում եք, ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ, մեր քաղաքական ուղեգծի շրջանակներում և մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում»։

Հարցին՝ ում որոշմամբ է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին, Փաշինյանը պատասխանեց․ «Ռուբեն Ռուբինյանը գնացել է իմ քաղաքական որոշմամբ»։