Հենց նոր ռուս խաղաղապահները ՀՀ սահմանապահների հետ միասին շարասյունով հանեցին շրջափակման մեջ հայտնված բոլոր մեքենաները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ավելի վաղ նախկին պատգամավորը հայտնել էր, որ 2 ժամից ավելի է՝ ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատվածը. տարածքում մնացել է մոտ 40 մեքենա, որոնցում կան նաև երեխաներ։