ՀՀ իշխանություններ, նիկոլ և այլք, ի սեր աստծու, ճանաչեք Արցախի անկախությունը. Հրանտ Բագրատյան

ՀՀ իշխանություններ, նիկոլ և այլք ճանաչեք Արցախի անկախությունը, այլապես լինելու է Արցախի, իսկ ապա նաև Սյունիքի ցեղասպանություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարճչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այս էլ որերորդ անգամ Ադբեջանն իր ագրեսիվ գործողություններով սրում է իրավիճակն Արցախի շուրջ։ ՀՀ իշխանություններ, նիկոլ և այլք ճանաչեք Արցախի անկախությունը։ Եթե դուք Ալիևի ու Էրդողանի դրածոն չեք, ի սեր աստծու ճանաչեք։ Հայաստանի այդ քայլից հետո լինելու է Արցախի անկախության ճանաչման ֆեյերվերկ այլ երկրների կողմից։ Այլապես լինելու է Արցախի, իսկ ապա նաև Սյունիքի ցեղասպանություն»,- գրել է նա։