ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի անդամների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,- նշված է ՀՀ երկրորդ նախագահի էջում։