ԱՊՐԻԼԻ 24-29
🟦 Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։
Ապրիլի 26-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
🟦 Մարզեր. այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, ապրիլի 25-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի, 26-29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 24-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 25-27-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
🟦 Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։