Միշտ չէ, որ հիվանդության ախտանշանների դեպքում պետք է անմիջապես դեղորայք ընդունել: Երբեմն կարելի է բուժվել առանց դրանց: Հիշենք որ ժամանակին, մեր նախնիները բուժվում էին հատկապես բնական միջոցներով:
Թզի չիր
Չոր հազը կարելի է բուժել թզի չրի օգնությամբ: Թզի չիրը օգնում է ազատվել տանջող հազից: Թզի չիրը ավելի հարուստ է երկաթով, քան խնձորը: Թզի չրի միզամուղ հատկությունները բարերար ազդեցություն են գործում երիկամների վրա:
Թզի չիրը պարունակում է կալցիում, ֆոսֆոր, յոդ, կալիում, բրոմ, ծծումբ, А, В, С վիտամիններ: Թզի չիրը օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար: Կանխում է հիպերտոնիան և հանգստացնում է հաճախասրտությունը:
Ծիրանաչիր
Ծիրանաչիրը բարերար ազդեցություն է գործում արյունատար համակարգի վրա, ծիրանաչրի մեջ պարունակվող նյութերը լայնացնում են և մաքրում են արյունատար անոթները, ծիրանաչրում պարունակվող մագնիումը հանում է արյունատար անոթների պատերի սպազմերը:
Լավացնում է հիշողությունը, գլխուղեղի սնուցումը, սրտի և երիկամների աշխատանքը:
Չամիչ
Չամիչը հանգստացնում է նյարդերը, սակայն պետք է չափավոր օգտագործել, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար: Ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը:
Սև սալորաչիր
Սև սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ և օգտակար միկրոտարրեր: Լավացնում է նյութափոխանակությունը, աղիների աշխատանքը և կարգավորում է ճնշումը:
Բալի չիր
Բալի չիրը օրգանիզմից հանում է քիմիկատները: Բալի չիրը հարուստ է պեկտինով, որն օգնում է դուրս բերել քիմիական միացությունները օրգանիզմից: Բալի չիրը նաև հիանալի անտիսեպտիկ է և խորխաբեր:
Պարունակում է կալիում, մագնիում, վիտամիններ, օրգանական թթուներ: