«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյшնի ելույթի ժամանակ Ազգային ժողովում կրկին մթնոլորտը լարվեց։
Վահե Հակոբյանն իր ելույթում անդրադարձել էր իշխանության՝ սեւերի եւ սպիտակների բաժանելուն. «Դուք եք այդ բաժանարար գծերը տարել, դուք եք բաժանել նախկինների ու ներկաների, ղաբաղցիների ու հայաստանցիների»։
Այդ հայտшրարությանն արձագանքեցին իշխող խմբակցության պատգամավորները, որից հետո աղմուկ բարձրացավ նիստերի դահլիճում։
Վահե Հակոբյանի այդ ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Այդպես անհասցե որ ասում եք, ես էլ ասում եմ՝ դուք եք արել դա։ Երբ բան եք ասում, բարի եղեք, առшվել եւս որ դա կարող է դահլիճում պրովոկացիա ընկալվել, ապա անուն տվեք։ Մենք գնացել մեռել ու կռիվ ենք արել թե քաղաքական դաշտում, թե պատերազմում»։
Վահե Հակոբյանն էլ ասաց. «Սեւերի ու սպիտակների ձեր թիմակիցը չկիսե՞ց առաջին անգամ»։