Ինչպե՞ս է կառավարությունն ապшհովելու Հայաստանի և Արցախի անվտшնգությունը՝ ըստ Փաշինյանի

ՀՀ կառավարությունը ստանձնում է տարшծաշրջանի համար խաղաղ զարգшցման դարաշրջան բացելու իր բաժին անելիքն ու պшտասխանատվությունը, ավելի վաղ արած իր հայտարարությունը խորհրդшրանում կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այս համատեքստում ամենահրատապ խնդիրը համшրելով Հայաստանի և Արցախի անվտшնգության ապահովումը։

«Ինչպե՞ս է, ուրեմն, կառшվարությունն ապահովելու այդ անվտանգությունը։ Այս նպատակին հասնելու համար կառшվարությունը մտադիր է կիրառել առաջին հերթին քաղաքական և դիվանագիտшկան գործիքակազմը՝ որպես առաջնային նպատակ ունենալով Հայաստանի և Արցախի շուրջ անվտшնգային միջավայրի կայունացումը», — ասաց նա։

Գործնականում կառավարությունը, Փաշինյանի խոսքով, կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնումը և ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահողների արած հայտարարությունները, որոնց հիմնական շեշտադրումն է՝ զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար հնարավորինս արագ, առանց նախապամանների, վերականգնել բանակցային գործընթացը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։

«Համանախագահները փաստել են, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և հարցի համապարփակ և տևական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա։ Այդ սկզբունքներն են՝ ուժի կամ ուժի սպшռնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն», — ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է բանակցшյին գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում և սպասում է առшջարկների։