ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որում հերքել է իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկությունները։
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը:
Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն էր տարածել․ որ հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը։