Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհն արդեն բաց է, կարելի է ազատ երթևեկել

Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհն արդեն բաց է և ազատ երթևեկության համար։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ճանապարհը երթևեկելի է ապրիլի 1-ից։ Մեքենաներն արդեն առանց որևէ խոչընդոտի երթևեկում են այդ մասով։ Ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի զինուժը մարտի 30-ի գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Փակված ճանապարհին շրջանցում է Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին։