Բնական օշարակ նյութափոխանակությունը խթանելու և հիշողությունը, տեսողությունն ու լսողությունը բարելավելու համար

Ավելորդ քաշից ազատվելու համար շատերը դիմում են տարատեսակ սննդակարգերի ու մարզումների օգնությանը, մինչդեռ ցանկալի արդյունքին հասնելու համար առաջին հերթին հարկավոր է խթանել նյութափոխանակությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի յուրահատուկ բաղադրատոմս, որը կօգնի արագացնել նյութափոխանակության գործընթացներն ու խթանել ճարպերի այրումը: Ավելին՝ այս արդյունավետ բնական միջոցը կօգնի բարելավել նաև հիշողությունը, տեսողությունն ու լսողությունը, ինչպես նաև կբարելավի ընդհանուր ինքնազգացողությունը:

Այս բնական միջոցի հիմնական բաղադրիչներից մեկը ծովաբողկն է, որը, պարունակում է C, B1, B2 և B6 վիտամիններ, ինչպես նաև կալիում, երկաթ, մագնեզիում ու ֆոսֆոր: Այս մթերքը ոչ միայն հարստացնում է օրգանիզմն օգտակար տարրերով, այլև բարելավում է աղիների բակտերիալ ֆլորան և էներգիա է հաղորդում:

Սակայն ծովաբողկն այս դեղամիջոցի միակ օգտակար բաղադրիչը չէ, ուստի այն օժտված է նաև մի շարք այլ օգտակար բաղադրիչներով:

Դեղամիջոցի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

4 հատ միջին չափի կամ խոշոր կիտրոն,

3 ճաշի գդալ մեղր,

մոտ 2 սմ երկարությամբ կոճապղպեղի արմատ,

2 ճաշի գդալ դարչնի փոշի,

125 գրամ թարմ ծովաբողկ:

Պատրաստման եղանակը.

Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է կոճապղպեղն ու ծովաբողկը կոտորակիչով լավ մանրացնել, այնուհետև ավելացնել նաև կիտրոնների հյութը և շարունակել խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդին ավելացնել նաև 3 ճաշի գդալ մեղր ու 2 ճաշի գդալ դարչին և շարունակել կոտորակիչով լավ խառնել:

Ստացված օշարակը խորհուրդ է տրվում լցնել ապակյա տարայի մեջ և պահել սառնարանում:

Օգտագործման եղանակը.

Այս դեղամիջոցն անհրաժեշտ է օգտագործել օրական առնվազն երկու անգամ ուտելուց առաջ: Ցանկալի է այն օգտագործել նախաճաշից ու ճաշից առաջ: Բացի այդ, օշարակը խորհուրդ է տրվում ընդունել նաև մարզումներից առաջ, ինչը կօգնի հասնել էլ ավելի լավ արդյունքի:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru