Այսօր Կարոն կդառնար 22 տարեկան

🇦🇲 Կարո Մանվելի Մարտիրոսյան
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖
🙏Այսօր Կարոն կդառնար 22 տարեկան 🙏
Կարո Մարտիրոսյանը ծնվել է 2001 թվականի մարտի 20-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:


Կարոն ժամկետային ծառայության էր անցել 2019 թվականի հուլիսի 8-ին Արցախի հանրապետության Մարտունի 2 զորամասում: Ծառայության ընթացքում աչքի է ընկել իր բարձր մարտունակությանբ:

Պատերազմի ժամանակ մասնակցել է Մարտունու պաշտպանողական մարտերին: Կարոի երկրային կյանքն ընդհատվել է ծաղիկ հասակում, 20-ամյա հերոսն Արցախյան սահմանները պաշտպանելիս քաջաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին:
Արցախի հանրապետության նախագահի կողմից Կարո Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական Ծառայություն մեդալով:
Կարոի զորացրման օրն իր տան առջև տեղադրվել է աղբյուր-հուշաքար:
🙏Շնորհավոր երկնային ծնունդդ հերոս🙏
➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖➖

erablur.am