Համեղ սմբուկներ ձմեռվա համար` առանց ստերիլիզшցմնш

Այս բաղադրատոմսը ժամանակի փորձարկում է անցել բшզմшթիվ տնային տնտեսուհիների կողմից: Ուստի որոշեցինք կիսվել ձեզ հետ:

Նման պահածո պարզապես միշտ պետք է լինի ձեր նկուղում, քանի որ լոլիկով սմբուկներն աներեւակшյելի համեղ են: Սա նույնիսկ տոնшկան սեղանի համար կատարյալ խորտիկ կլինի:

Պահանջվող մթերքներ

2 կիլոգրամ սմբուկ, 3 կիլոգրամ լոլիկ
1 կծու պղպեղ, 3 գլուխ սխտոր
200 մլ բուսական յուղ, 150 մլ քացախ 9%
250 գրամ շաքար, 2 ճաշի գդալ աղ
Պատրաստման եղանակը

Կտրել պոմիդորները միջին չափի կտորներով և աղալ մսաղացով: Լցնել կաթսայի մեջ: Բուլղարական պղպեղի սերմերը հանել եւ կտրատել: Մանրացնել կծու պղպեղը: Ավելացնել պղպեղները լոլիկին:

Սմբուկը կտրատել փոքր կտորներով: Պոմիդորով եւ պղպեղներով կաթսան դնել կրակին: Ավելացնել շաքար, աղ եւ խառնել: Զանգվածը հասցնել եռման աստիճանի եւ 15 րոպե եփել:

Ավելացնել սմբուկները եռացող լոլիկի մեջ եւ եփել եւս 15 րոպե: Սխտորը մաքրել եւ մանրացնել: Ավելացնել եփվող զանգվածին, ապա լցնել բուսական յուղը:

Ամբողջը լավ խառնել եւ եփել եւս 10 րոպե: Վերջնականապես պատրաստ աղցանի վրա լցնել քացախը, խառնել և տեղավորել բանկաների մեջ: Փակել կափարիչով և թողնել, որ ամբողջովին սառչի:

Կարծում ենք, հարկ չկա նշել, որ բնականաբար բանկաներն ու կափարիչները նախապես պետք է լավ լվանալ և մշակել եռման ջրով:

Բարի ախորժակ: