Ներկայացնումենք 15 մթերք, nրnնք կoգնեն ամրապնդել հիշողությունը, ուղեղին կստիպեն ավելի արագ աշխատել և կվերականգնեն ոսկրահյուսվածքը։
Նաև կլավացնեն տեսողությունը
Ուղեղի աշխատանքն ու տեսողությունը լավացնող 15 մթերք
1․ Հազրեվարդ․ հիշողությունն ուժեղացնող և ուշադրությունը լավացնող հզոր բաղադրամասերից մեկն է։ Ապացուցված է, որ հազրեվարդի քիմիական բաղադրությունը մեծացնում է ուղեղի աշխատանքը, ընդ որում հազրեվարդի բույրը շատ հաճելի է։ Ձեր տանը թաղարով հազրեվարդ աճեցրեք, հազրեվարդի եթերայուղն ավելացրեք ճաշին կամ օգտագործեք մեսրման ժամանակ։
2. Բազուկ․ լավացնում է արյան հոսքն օրգանիզմում և ուղեղում։
3. Ձու․ սրում է հիշողությունը
4. Ձուկ․ պարունակում է Օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են գլխուղեղի առողջության համար։
5. Ավոկադո․ ավելացնում է արյան հոսքն ուղեղ։
6. Հապալաս․պարունակում է հիանալի հակաօքսիդանտներ, որոնք ուղեղը պաշտպանում են ծերացումից։
7. Սոխ․լավացնում է հիշողությունը։ Հում սոխն ավելի օգտակար է։
8. Հացահատիկ․ պարունակում է Օմեգա-3, մանրաթել և բարդ ածխաջրածիներ, որոնք նպաստում են ուղեղի գործունեությանը։
9. Լոլիկ․ պարունակում է լիկոպին, որն ուղեղի բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալների առաջացրած վնասվածքներից։
10. Կանաչ թեյ․ բարելավում է հիշողությունը և բարձրացնում ուղեղի ունակությունները։ Ցանկալի է, որ խմեք օրական 2-3 բաժակ կանաչ թեյ։ Դա մեծացնում է կենտրոնացումը, լավացնում կոնգնիտիվ գործառույթները։
11. Սև շոկոլադ․ հարուստ է կենտրոնացումն ու հիշողությունն ուժեղացնող հակաօքսիդանտներով, կոֆեինով։
12. Կաղին․ հիշողությունը ուժեղացնող հոյակապ դաշնակից է, քանի որ հարուստ է В12 վիտամիններով և ֆոլիաթթվով, որոնք ուղեղը պաշտպանում են վնասվածքներից։
13. Ընկույզ․ բազմապատկում է թթվածնի ներհոսքը և օժտված է բազմաթիվ սննդարար նյութերով՝ ի լրումն Օմեգա-3-ի, որոնք ամրապնդում են գլխուղեղի արյունատար անոթները։
14. Քրքում․ պարունակում է բորբոքումների դեմ պայքարող և հիշողությունն ուժեղացնող քրքումին։
15. Խնձոր․ հիանալիորեն ապահովում է լավ մարզավիճակը և հոգում ձեր առողջության մասին։
Ուղեղի, տեսողության ու ոսկրերի առողջական վիճակը լավացնելուց բացի՝ այս մթերքներն նպաստում են ամբողջ օրգանիզմի առողջացմանը։ Դրանք ներառեք ձեր ամենօրյա սննդակարգի մեջ և չեք փոշմանի։