5 արդյունավետ ու օգտակար թուրմ արյան շրջանшռությшն բարելավման համար

Արյան շրջանառությունը շատ կարևոր նշանակություն ունի առողջության ու լավ ինքնազգացողության համար, քանի որ արյան շրջանшռության շնորհիվ են օրգանիզմի բջիջները ստանում անհրաժեշտ թթվածինը: Սակայն նստակյшց կենսակերպն ու սխալ սննդակարգը խիստ բացասաբար են անդրադառնում արյունատար համակարգի առողջության վրա՝ հանգեցնելով արյան շրջանառության վատթարացման ու մի շարք տհաճ խնդիրների զարգացման:

Գոյություն ունեն արյան շրջանառությունը բարելավող հատուկ դեղամիջոցներ, որոնք սակայն կարող են բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ արյան շրջանառությունը բարելավող բնական միջոցներին, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղատնային միջոցները, սակայն պարունակում են միայն բնական բաղադրիչներ, ուստի շատ ավելի հասանելի են ու անվնաս:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն թուրմերը, որոնք կօգնեն բարելավել արյան շրջանառությունը:

Ձիաձետի թուրմ

Այս թուրմը կանխում է զարկերակների կարծրացումն ու դրանցում վնասակար լիպիդների կուտակումը: Պարբերաբար ընդունելու դեպքում այն կօգնի կարգավորել արյան շրջանառությունը և կանխել թրոմբների առաջացումն ու երակների վարիկոզ լայնացման զարգացումը:

Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 1 լիտր ջուրը եռացնել, լցնել ապակյա տարայի մեջ և ավելացնել 2 ճաշի գդալ ձիաձետ: Թրմել 5-10 րոպե, այնուհետև քամել ու խմել օրական 1-2 բաժակ:

Կոճապղեղի թուրմ

Կոճապղպեղը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, որոնք շատ կարևոր են առողջության համար: Իր հակաբորբոքային ու հակակոագուլյանտային հատկությունների շնորհիվ այն պահպանում է անոթների առողջությունը, ինչպես նաև գործում է որպես արդյունավետ տոնիկ՝ պաշտպանելով զարկերակների անոթները լիպիդների կուտակումից:

Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 կտոր կոճապղպեղն ավելացնել մի բաժակ եռացող ջրին, թրմել 10 րոպե և խմել: Ցանկության դեպքում թուրմին կարելի է նաև կիտրոն ու մեղր ավելացնել: Օրական խորհուրդ է տրվում խմել մինչև 3 բաժակ կոճապղպեղի թեյ: Բուժման կուրսը տևում է առնվազն երկու շաբաթ:

Ուռենու կեղևի թուրմ

Ուռենու կեղևը հայտնի է որպես բնական ասպիրին: Այն հզոր հակակոագուլյանտ է, որը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը: Այս թուրմը պարբերաբար օգտագործելը կօգնի նոսրացնել արյան մածուցիկությունն ու կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը:

Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 1 թեյի գդալ ուռենու կեղևին ավելացնել մի բաժակ եռացող ջուր ու թրմել 10-15 րոպե: Ցանկության դեպքում ըմպելիքը կարելի է քաղցրացնել մի փոքր մեղրով: Այս թուրմը հարկավոր է խմել օրական մեկ բաժակ, շաբաթական 2-3 անգամ:

Խատուտիկի թուրմ

Այս թուրմն օժտված է հզոր միզամուղ հատկություններով և օգնում է բարելավել արյան շրջանառությունն ու նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Թուրմը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել, ավելացնել 1 ճաշի գդալ խատուտիկ և երկու րոպե թողնել թույլ կրակի վրա: Վերցնել թուրմը կրակից, քամել ու խմել օրական երկու անգամ:

Հազրեվարդի թուրմ

Հազրեվարդն ամենատարածված դեղաբույսերից է, որը կիրառվում է առողջական ամենատարբեր խնդիրների դեպքում, այդ թվում նաև արյան շրջանառության բարելավման համար:

Թուրմը պատրաստելու համար հարկավոր է մի բաժակ ջուրը եռացնել, ավելացնել 1 թեյի գդալ չորացրած հազրեվարդ ու եռացնել մոտ 5 րոպե: Թրմել ևս 10 րոպե և խմել օրական մեկ բաժակ երեք օրը մեկ:

Այս բնական թուրմերը կօգնեն բարելավել արյան շրջանառությունն ու ինքնազգազողությունը, սակայն հարկ է հիշել, որ դրանք ընդունելուց առաջ հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել և անդառնալի հետևանքներ ունենալ:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru