Ներկայացնում ենք ժողովրդական բժշկության հնագույն բաղադրատոմսերից մեկը, որն օգնում է վերականգնել մազերի աճը:
Այն պատրաստելու համար ընդամենը 3 բաղադրիչ է անհրաժեշտ, որոնք կարելի է գտնել խոհանոցում:
Բնական բաղադրատոմսով պատրաստված այս միջոցն օգտակար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Այն պատրաստելու համար պետք է վերցնել 1 ճաշի գդալ մեղր, 1 թեյի գդալ դարչին և ձիթայուղ:
Այս ամենը պետք է լավ խառնել և ստացված զանգվածը մերսելով տարածել գլխամաշկի վրա:
Այնուհետև պետք է թողնել 15 րոպե, ապա լվանալ: Մի քանի օր օգտագործելուց հետո մազարմատները կամրանան և մազաթափությունը կդադարի: