Խռմփոցը շատ տհաճ ու նյարդայնացնող խնդիր է, որը կարող է նաև քնի խանգարման պատճառ դառնալ՝ թույլ չտալով ինչպես հարկն է հանգստանալ ու բացասաբար անդրադառնալով ինքնազգացողության վրա: Առավել հաճախ այս խնդիրը պայմանավորված է լինում մեծ քանակությամբ լորձով կամ միջնապատի թեքվածությամբ, ուստի այս խնդիրներից ազատվելը կօգնի ազատվել նաև խռմփոցից:
Եթե խռմփոցը պայմանավորված չէ միջնապատի հետ կապված խնդիրներով, ապա ավելորդ լորձի կուտակումից կարելի ազատվել մի շատ արդյունավետ բնական ըմպելիքի միջոցով: Առհասարակ այս պարզ դեղամիջոցը կօգնի մաքրել շնչուղիները՝ դրանով իսկ թեթևացնելով շնչառությունն ու ազատվելով ոչ միայն խռմփոցից, այլև առողջական մի շարք այլ խնդիրներից:
Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
2 հատ խնձոր,
2 հատ գազար,
¼ կիտրոն,
միջին չափի կոճապղպեղի արմատ:
Ըմպելիքի պատրաստման եղանակը.
Այս բնական դեղամիջոցի պատրաստման համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լավ լվանալ, այնուհետև լցնել կոտորակիչի մեջ ու խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ցանկության դեպքում կարելի է խառնուրդը նոսրացնել մի փոքր ջրով և օգտագործել այն որպես հյութ:
Հարկ է հիշել, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք խռմփոցի դեպքում կարող են նպաստել խնդրի սրմանը, ուստի նման մթերքից խուսափելը կօգնի հասնել էլ ավելի լավ արդյունքի: Վերոնշյալ սննդամթերքի տեսակների շարքին են դասվում ալկոհոլը, ռաֆինացված ալյուրը, շոկոլադը, յուղոտ ու տապակած մթերքը, ինչպես նաև վերամշակում անցած մթերքը:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru