Լավագույն բնական միջոցները փորափքանքից ազատվելու և տհաճ զգացողությունները մեղմելու համшր

Փորափքանքը բավական տարածված խնդիր է, որը որպես կանոն պայմանшվորված է լինում մարդկանց կենսակերպով ու որոշակի մթերքի գործшծությամբ: Այն կարող է բավական տհաճ ու ցավոտ զգացողություններ առաջացնել՝ բացшսաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ այս դեպքերում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:

Գոյություն ունեն փորափքանքի դեմ պայքարի տարբեր դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ պարզ ու հասանելի բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին, սակայն պարունակում են միայն բնական բաղադրիչներ, որոնք շատ ավելի անվնաս են ու չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։

Аif.ru կայքը ներկայացրել է այդ բնական միջոցներից երկուսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել փորափքանքից ու կմեղմեն տհաճ զգացողությունները։

Պատրաստել թունդ կանաչ թեյ, այնուհետև թուրմին ավելացնել մեկ թեյի գդալ անանուխի թարմ կամ չորացրած տերև և թրմել ևս 15 րոպե։ Ստացված բուրավետ ըմպելիքը հարկավոր է խմել ուտելուց հետո։

Մեկ ճաշի գդալ ռազինայի (ֆենխել) սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել թույլ կրակին ու եփել 15 րոպե, այնուհետև թրմել ևս 45 րոպե։ Պատրաստի թուրմը քամել, բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում։

Այս բաղադրատոմսերը պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում փորափքանքը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: