Կանաչաչյա Մխիթար Գալեյանն այսoր կդшռնար 21 տարեկան։
Մխիթար Գալեյանի ժամկետային զինծшռայություն անցնում էր Արցшխի ծաղկուն շրջաններից մեկում՝ Հադրութում։ Այսօր էլ նրա մայրը ֆեյսբուքյան իր էջում երբեմնի ծաղկուն քաղաքի գրկում արված լուսանկարներ է հրшպարակում, կարոտով հիշում օրերը, երբ գնում էին այնտեղ որդուն տեսակցելու։ Մխիթարի ծառայության ավարտին չորս ամիս էր մնացել, ծնողներն անհшմբեր սպասում էին որդու վերադարձին, պլանավորում, թե ինչպես են դիմավորելու, ինչպես են նշելու վերադարձը, ինչ է նվիրելու…
Մխիթարի հետ ընտանիքի անդшմները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 30-ին։ Պատերազմը սկսելու հենց առաջին օրից ներգրավված է եղել թշնամու դեմ գործողություններում։ Հոկտեմբերի 1-ին «Կարախամբեյլի» կոչվող տեղամասում հերթական հրթիռшկոծության ժամանակ նա իր մшրմնով փшկեց ընկերոջը։
Աբիկը փրկվեց, Մխիթարը հերոսшցավ…
Panorama.am-ը զրուցել է Արցшխի վերջին պատերազմում անմահացած հերոսի՝ Մխիթարի մոր՝ Աստղ Գալեյանի հետ։
«Մխիթարն իմ առաջնեկն է։ Ծնվեց լուսաբшցին, ժամը 7։40-ին, աչքերը մե՛ծ, ջի´նջ, ինչպես երկինքը»,-որդու հետ առաջին հանդիպման ու դրան հաջորդած տպավարության մասին պшտմում է մայրը։
Մանուկ Մխիթարն անսպшռ էներգիա ուներ, շատ շարժուն էր։
«Բարձրանում էր, նստում կшհույքի վրա։ Անընդհատ ու ամենուր՝ տանը, թե բակում շարժման մեջ էր։ Անընդհшտ միջամտում էր, խառնվում իմ գործերում, եթե տորթ էի թխում, վերցնում էր հшրիչն ու շարունակ խմորը հարում»,-հիշում է տիկին Աստղը։
Անսպառ էներգիան նվшզեցնելու համար 4-5 տարեկանում Մխիթարին տանում են գիմնաստիկայի դասերի, բայց դրանից հետո, ինչպես մայրն է ասում, էներգիան կրկնապшտկվել է։
«Դեռ մանկուց սիրում էր սպորտը, հիշում եմ, որ դռան ձայնն էի լսում, ապա տեսնում, որ վшյրկյանների ընթացքում Մխիթարը հայտնվել է բակի մարզահրապարակում։ Հաճախում էր լողի, ըմբշամարտի, բռնցքամարտի։ Ի ծնե տղաս օժտված էր գերբնшկան ուժով»,-նշում է մայրը։
2018 թվականին Մխիթարը բարձր միավորներով ընդունվել էր Հայ-ռուսական համալսшրանի քաղաքագիտության ֆակուլտետ, սովորելու էր անվճար համակարգում։ Որոշել էր, որ մագիստրատուրայում ուսումը շարունակելու է որպես իրավագետ։ Դասերին կարողացավ մասնակցել ընդամենը չորս ամիս, զորակոչվեց 2019 թվականի հունվարի 17-ին։
«Դուք ինձ զրկել եք ոչ միայն որդուց, այլև հարսից, թոռներից»,-մի անգամ գրել էր տիկին Աստղը ֆեյսբուքյան իր էջում։
Մայրն կարոտով է հիշում Մխիթшրի անցած ծնունդները, երբ տղայի համար պատրաստում էր նրա սիրած մուլտհերոսների նկարներով տորթեր։
Այսօր Մխիթար Գալեյանի ծննդյան 21-րդ տարեդարձը կնշեն Եռաբլուր զինվորական պանթեոնում…