2021 թվականի հուլիսի 4-ին՝ ժամը 07։00-ին, Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել պրոֆեսիոնшլ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխшրհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի և Կենտրոն հեռուստաընկերությшն «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանի որդին։ 2կգ 630գ քաշով և 48 սմ հասակով փոքրիկը մայրիկի ցանկությամբ կրում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ հայրիկի կեղծանունը՝ Վիկ։
«Երեխայի անունը ես եմ որոշել; Նախ, դա Վшխթանգի իսկական անունը չէ, դա նրա կեղծանունն է, որն իրեն մեծ հաջողություն բերեց, և շատ կուզենամ, որ որդիս կրելով Վիկ անունը՝ ապագայում էլ դшռնա հայրիկին արժшնի զավակ։ Կցանկանամ՝ իմ փոքրիկ Վիկը հայրիկի նման ճանաչված և սիրված լինի, բարի ու այդչափ համեստ մարդ դառնա», — Aysor.am-ի հետ զրույցում հուզմունքով նշեց նորաթուխ մայրը։
Հատկապես վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ հանրային ճանաչում ունեցողները նախընտրում են իրենց փոքրիկներին լույս աշխարհ բերել ԱՄՆ-ում։ Հետաքրքրվեցին՝ ունենալով նման հնшրավորություն՝ ինչպե՞ս է, որ խուսափեցին այդ մտքից։ «Մեր հստակ որոշումն էր, որ մեր որդին Հшյшստшնի քաղաքացի պետք է լինի անպայման; Այդ պատճառով էլ այս օրերին Հայաստանում էինք գտնվում», — ընդգծեց նա։
Թեև կրտսեր Վիկ Դարչինյանն ընդամենը մեկ օրական է, սակայն նրան արդեն նմանեցնում են հայրիկին։
«Իսկապես, նա շատ նման է հայրիկին։ Անգամ ծնունդ ընդունող բժշկուհին, երբ առաջին սնգամ տեսավ փոքրիկիս, ասաց՝ «երկրորդ Վիկ Դարչինյանն է լույս աշխարհ եկել»», — ժպիտով պատմեց բռնցքամարտիկի կինը։
Մայրն ու նորածին որդին դեռևս բժշկական կենտրոնում են, երկուսն էլ իրենց լավ են զգում։ Դուրս գրվելուց հետո ծնողները ջանասիրությամբ պահելու են հետծննդյան 40 օրը: Նորաթուխ մայրիկին փոքրիկի խնամքի հարցում մայրն ու ամուսինն են օգնում, սակայն ընտանիքին շուտով կմիանա նաև սկեսուրը։
«Երեխայի խնամքի հարցում մայրս ու Վիկը կողքիս են, շատ են օգնում։ Բայց շուտով մեզ կմիանա նաև սկեսուրս՝ մեր մյուս տատիկը։ Հիմա առավել քան պետք է պահենք 40 օրը, քանի որ այսօր շատ են վարակներն ու հիվանդությունները… Տեսակցությունները կթողնենք ավելի ուշ», — ժպիտով մանրամասնում է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Վախթանգ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են 2020 թվականի հոկտեմբերի 1-ին։ Պայմանավորված պատերազմով՝ նախապես պլանավորված հարսանյաց տոնակատարությունը չեղարկվել էր։ Ամուսիններն այդ օրը սահմանափակվել են եկեղեցում պսակադրվելով ու իրենց միությունը ՔԿԱԳ-ում գրանցելով։
Զույգը տարվա կեսն ապրում է Հայաստանում, մյուս կեսն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։