Հայտնի է հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ նիստի օրը։
Ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի կունենա հուլիսի 9-ին։ Դիմումի քննությունը կանցկացվի գրավոր ընթացակարգով։
Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ դիմում են ներկայացրել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», Հայոց հայրենիք կուսակցությունները։
Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով: