Մաuնագետները նշել են ալկոհnլի այն չափաբաժինը, nրը չի վնաunւմ լյարդը

Բոլորին էլ հայտնի է, որ ալկոհոլը կործանшրшր ազդեցություն է ունենում լյարդի վրա, ուստի մասնագետները հորդորում են բացшռել ոգելից խմիչքների գործածությունը։ Սակայն այժմ գիտնականները պարզել են, որ որոշակի քանակությամբ օգտագործելու դեպքում ալկոհոլը որևէ վնաս չի հասցնի լյարդին։ Ընդ որում՝ այդ անվնաս չափաբաժինը կանանց ու տղամարդկանց դեպքում տարբեր է լինում։

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, գիտնականները նշում են, որ միևնույն քանակությամբ ալկոհոլը կանանց ու տղամարդկանց լյարդի վրա տարբեր կերպ կանդրադառնա, քանի որ կանանց լյարդն ավելի զգայուն է ալկոհոլի բացասական ազդեցության նկատմամբ։

Մասնագետների խոսքով՝ ոչ պարբերաբար (ամսական մեկ անգամ կամ էլ ավելի հազվադեպ) օգտագործելու դեպքում տղամարդիկ կարող են օրական 40-80 գրամ էթանոլ օգտագործել առանց լյարդին որևէ վնաս հասցնելու։ Սա նշանակում է, որ տղամարդը կարող է խմել 100-200 մլ օղի, 400-800 մլ գինի կամ 800-1600 մլ գարեջուր առանց լյարդի համար որևէ կողմնակի բարդության կամ տոքսիկ ազդեցության։

Ժամանակ առ ժամանակ ալկոհոլ օգտագործող կանանց դեպքում էթանոլի օրական ոչ տոքսիկ չափաբաժինը 20 գրամն է, ինչը նշանակում է, որ հազվադեպ օգտագործելու դեպքում կանայք կարող են խմել 50-100 մլ օղի, 200-400 մլ գինի կամ 400-800 մլ գարեջուր և չանհանգստանալ լյարդի առողջության համար։ Միևնույն ժամանակ այս չափաբաժինը գերազանցելը կարող է շատ վտանգավոր լինել կանանց լյարդի համար։

Ալկոհոլի հաճախակի գործածության դեպքում օրգանիզմում ձևավորվում է կայունություն էթանոլի նկատմամաբ, սակայն միևնույն ժամանակ այս սովորության առկայության դեպքում լյարդն ավելի վատ է պայքարում ալկոհոլի գործածության հետևանքով օրգանիզմում հայտնված տոքսինների դեմ։ Բժիշկ-նարկոլոգների խոսքով՝ պարբերաբար ալկոհոլ օգտագործող մարդիկ ոչ մի դեպքում չպետք է գերազանցեն էթանոլի օրական 60 գրամ չափաբաժինը, ինչը համապատասխանում է 150 մլ օղուն, 500 մլ գինուն կամ 1500 մլ գարեջրին։

Բժիշկները նախազգուշացնում են, որ ալկոհոլի վերոնշյալ չափաբաժինները խիստ հազվադեպ օգտագործելու դեպքում համարվում են ոչ տոքսիկ լյարդի համար, սակայն անգամ այս դեպքում ալկոհոլն այնուամենայնիվ իր ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա։ Հարկ է հիշել, որ վտանգավոր կարող է լինել ալկոհոլի ցանկացած քանակությունը՝ կախված միջավայրից և օրգանիզմի անհատական արձագանքից, ուստի հարկավոր է հնարավորինս խուսափել ոգելից խմիչքներից։