Գարեջրի գործածությունը պաշտպանում է ծերունական թուլшմտությունից. հետшզոտություն

Ճապոնացի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գшրեջուրը կարող է օգտակար լինել գլխուղեղի համար։ Ինչպես գրում է actualnews.org կшյքը, այս ըմպելիքի գործածությունը պաշտպանում է ծերունական թուլամտությունից, նվազեցնում է սթրեսի մակարդակն ու բարձրացնում է տրամшդրությունը։

Ճապոնիայի Juntendo University-ի գիտնшկաններն անց են կացրել գիտափորձ, որին մասնակցել է 45-69 տարեկան 100 մարդ, որոնց մոտ հիշողության ու մտավոր կարողությունների վատթարացման նշաններ էին նկատվում։ Հետազոտության շրջանակներում կամավորները 12 շաբաթ գարեջրի պատրաստման համար կիրառվող գայլուկի սննդային հավելումներ են ընդունել։

Գիտափորձից առաջ և հետո մասնակիցները հոգեբանական թեստեր են անցել կոգնիտիվ կարողությունների մակարդակի գնահատման համար։ Արդյունքում պարզվել է, որ գայլուկով հավելումների ընդունումը դրական է անդրադարձել կամավորների մտածողության ու հիշողության վրա և դրանց գործածությունից հետո նրանք սկսել են շատ ավելի լավ լուծել գլուխկոտրուկները։

Մասնագետների խոսքով՝ դեմենցիայի զարգացման հավանականության նվազեցման համար գարեջուր խմելը պարտադիր չէ և կարելի է սահմանափակվել գայլուկի հավելումներով կամ հյութահանուկով։ Այս բույսը պարունակում է նյութեր, որոնք խթանում են մտավոր աշխատանքը, դրական ազդեցություն են ունենում գլխուղեղի վրա և բարձրացնում են տրամադրությունը։

Ավելին՝ կամավորների թքի և արյան հետազոտությունը ցույց է տվել, որ գայլուկն ազդում է օրգանիզմում այն հորմոնների և քիմիական նյութերի արտադրության վրա, որոնք կանխում են ծերունական թուլամտության զարգացումը։