Վերջին շրջանում հոտառության կորուստը մտազուգորդվում է մшայն կորոնավիրուսային վարակի հետ, սակայն մասնագետները նախшզգուշացնում են, որ որոշ դեպքերում այս ախտանշանը կարող է հուշել նաև մի շարք այլ վտшնգավոր հիվանդություների մшսին, որոնց շարքին կարող է դшսվել անգшմ Ալցհեյմերի հիվանդությունը։
Ինչպես գրում է medikforum.ru կայքը, ՄաքԳիլի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մաստակի, կիտրոնի ու բենզինի հոտերը տարբերակելու անկարողությունը կարող է հուշել Ալցհեյմերի հիվանդության զարգացման բարձր հավանականության մասին։ Հետազոտություններին մասնակցել է 274 մարդ, որոնց մոտ առկա էր Ալցհեյմերի հիվանդության զարգացման նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն։
Հետազոտության շրջանակներում գիտնականները մասնակիցներին տվել են ուժեղ ու թույլ հոտերով քարտեր՝ խնդրելով տարբերակել դրանք։ Բացի այդ, 100 կամավոր համաձայնվել է նաև կանոնավոր լյումբալ պունկցիայի պրոցեդուրա անցնել, որի ընթացքում գիտնականները նրանցից ողնուղեղային հեղուկի նմուշներ են վերցրել դրանցում Ալցհեյմերի հիվանդության հետ կապված սպիտակուցների հայտնաբերման և ուսումնասիրման համար։

Թեստերը ցույց են տվել, որ այն մասնակիցների մոտ, որոնք դժվարությամբ էին տարբերակում հոտերը, բարձր էր նաև ողնուղեղային հեղուկում Ալցհեյմերի հիվանդության բարձր հավանականության մասին վկայող սպիտակուցների քանակությունը։ Այս հետազոտությունը հաստատում է այն տեսությունը, համաձայն որի՝ Ալցհեյմերի հիվանդությունը զարգացման սկզբնական փուլերում ազդում է գլխուղեղի՝ հոտառության համար պատասխանատու հատվածի վրա։