30 բան, որ հարկավոր է անել մինչև 30 տարեկանը
- Առնվազն երկու օտար լեզու սովորել:
- Թափառել լեռներում և անտառներում, լողանալ գետակներում, մի խոսքով ձուլվել բնության հետ:
- Սիրածդ մասնագիտության մեջ խորանալ առանց դասագրքային կարծրատիպերի:
- Հանդես գալ տարբեր հանրային նախաձեռնություններով, նույնիսկ այնպիսինախաձեռնություններով, որոնց ձախողումը երաշխավորված է:
- Փորձել քեզ բիզնեսում: Այն էլ մի քանի անգամ:
- Ուսումդ շարունակել տարբեր երկրներում:
- Այցելել համաշխարհային հռչակ վայելող մշակութային օջախներ:
- Տարին գոնե մեկ անգամ ժամանակ գտնել մանկությանդ ընկերների հետ խնջույքի գնալ:
- Առնվազն երկու տարին մեկ գնալ արտասահման՝ տեսնելու թե ինչպե՞ս են ապրում այլ մշակույթ կրող մարդիկ:
- Թափառել հայրենիքիդ բնակավայրերում՝ ավելի լավ հասկանալու երկիրդ և ժողովրդիդ:
- Ծանոթությունների ցանց ստեղծել՝ ներառելով անհատների հնարավորինս շատ բնակավայրերից:
- Գտնել գաղափարակիցներ, ոգևորվել ու ոգևորել նոր գաղափարներով:
- Տեղյակ լինել քո նախընտրած ոլորտի համաշխարհային հիմնական բանավեճերին:
- Աշխատանք գտնել, դաստիարակել քո մեջ աշխատանքային կարգապահություն:
- Գնահատել նախորդ սերնդի ձեռքբերումները:
- Մարդկանցից չնեղանալ, ընդունել նրանց այնպես, ինչպես կան:
- Քո վրա մեծ ազդեցություն թողած գրքերը նվիրել ուրիշներին:
- Ծառայել բանակում կամ առնվազն կրակել հրազենից:
- Մարդկանց համար տարբեր հնարավորություններ ստեղծել:
- Փորձել հասկանալ սերնդիդ անելիքները, առաքելությունը:
- Մտածել ազգային հզորության բաղադրիչների մասին:
- Կարողանալ զսպել զգացմունքները՝ հոգու խորքում մնալով նույն ռոմանտիկը:
- Կարողանալ թիմ հավաքել և գաղափարներ առաջ մղել:
- Սիրահարվել, սիրել, ամուսնանալ: Ընտանիքը կարևորագույն արժեք է:
- Հյուրընկալել շատ մարդկանց և շատերի մոտ հյուրընկալվել:
- Լինել համարձակ և ազնիվ: Խուսափել քծնողներից և վախկոտներից:
- Միշտ ազատ ժամանակ ունենալ մտածելու համար:
- Մասնագիտական գրականությանը տրվելով՝ չմոռանալ գեղարվեստականի մասին:
- Հաջողված պատմություններով կիսվել հնարավորինս շատ մարդկանց հետ:
- Ֆինանսապես աջակցել հասարակության ուժեղացման համար պայքարող քաղաքական և քաղաքացիական կազմակերպություններին: