4 փորձված ժողովրդшկшն դեղամիջոց, որոնք կօգնեն կարգшվորել զարկերակաшին ճնշումը

Զարկերшկային գերճնշումն ամենավտանգավոր, բայց և ամենատшրածված հիվանդություններից է, որը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Այս հիվանդությունը ենթադրում է զարկերակային ճնշման մշտական վերшհսկողություն, այլապես ճնշման տատանումները կարող են դառնալ մահուցու խանգшրումների զարգացման պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար հիվшնդներին սովորաբար նշանակվում են հատուկ դեղամիջոցներ, որոնք օգնում են կшնխել ճնշման տատանումները, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ ժողովրդшկան միջոցներ, որոնք պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից, ուստի ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղամիջոցների չեն առաջացնում կողմնակի բարդություններ և շատ ավելի հասանելի են:

Aif.ru կայքը ներկայացրել է 4 բնական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն վերահսկողության տակ պահել զարկերակային ճնշման ցուցանիշները և կպաշտպանեն վտանգավոր տատանումներից:

· Այս խանգարման դեմ ամենապարզ ու արդյունավետ միջոցը հասարակ ճակնդեղի հյութն է: Պարզապես հարկավոր է թարմ հյութին ավելացնել նույն քանակությամբ ջուր (1:1 հարաբերակցությամբ) և խմել այս խառնուրդն օրական կես բաժակ:

· Շատ արդյունավետ դեղամիջոց է նաև արոսենու հատապտուղների եփուկը: Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ կարմիր արոսենու հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 10 րոպե դնել թույր կրակին, այնուհետև ևս կես ժամ թրմել թերմոսի մեջ և խմել որպես թեյ:

· Զարկերակային ճնշումը կարգավորող հիանալի միջոց կարելի է պատրաստել նաև ալոճենու չորացրած հատապտուղներով ու չորացրած ազնվամորիով: Հարկավոր է մեկական ճաշի գդալ հատապտուղները խառնել, այնուհետև ավելացնել երկու բաժակ եռման ջուր և մեկ ժամ թրմել թերմոսի մեջ: Պատրաստի թուրմը հարկավոր է բաժանել երկու մասի և խմել օրվա ընթացքում:

· Շատ օգտակար կարող է լինել նաև լոռամիրգը: Պարզապես անհրաժեշտ է 1 ճաշի գդալ թարմ կամ չորացրած հատապտուղներին ավելացնել նույն քանակությամբ շաքարավազ և լավ տրորել, այնուհետև կամ ուտել ստացված հատապտղային խյուսը՝ համադրելով այն թեյի հետ, կամ դրանով հյութ պատրաստել՝ ավելացնելով սառը ջուր:

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են և ճիշտ գործածության դեպքում կօգնեն մոռանալ զարկերակային ճնշման տատանումների մասին, սակայն հարկ է հիշել, որ ցանկացած բնական դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: