Լարված վիճակ ԱԺ-ում. զինվnրական համազգեստով աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ

Լարված վիճակ ԱԺ-ում՝ զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը։

Խորհրդարանում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները տեղից սկսեցին խոսել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը տեղից խոսեց, ինչը բորբոքեց իշխանական պատգամավորներին և վերջիններս նույնպես սկսեցին տեղից բղավել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը տեղի վեր կացավ և մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։

Ալեն Սիմոնյանը հորդորում էր իշխանական պատգամավորներին տեղերից վեր չկենալ։

«Ես ներս եմ հրավիրում անվտանգության աշխատակիցներին։ Խնդրում եմ կարգուկանոն հաստատել դահլիճում»,-ասաց ԱԺ նախագահը։

Նշենք, որ իշխանական և ընդդիմադիր պատգամավորները տեղերից վեր էին կացել և շարունակում էին բղավել։
ԱԺ նախագահը հորդորեց անջատել ուղիղ հեռարձակումը։

Լարված վիճակ ԱԺ-ում. զինվորական համազգեստով աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ